Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մահացել է Չե Գևարայի հայտնի լուսանկարի հեղինակը

Մահացել է Չե Գևարայի հայտնի լուսանկարի հեղինակը
21.10.2014 | 12:16

Շվեյցարացի լուսանկարիչ Ռենե Բուրին, ով Չե Գևարայի և Պաբլո Պիկասոյի հանրահայտ լուսանկարների հեղինակն է, մահացել 81 տարեկան հասակում: 1955-ից Բուրին աշխատել է հին ֆոտոգործակալություններից մեկում (Magnum): Նրա ուսուցիչը եղել է ֆրանսիական լուսանկարչության վարպետ Անրի Կարտիե-Բրեսոնը: Ապագա ֆոտոլրագրողի կարիերան սկսվել է 13 տարեկանում, երբ սկսնակ լուսանկարիչը լուսանկարել է Շվեյցարիա ժամանած Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ ՈՒինսթոն Չերչիլին:

«Նա եղել է ոչ միայն հետպատերազմյան մեծագույն լուսանկարիչներից մեկը, այլև ամենաբարի մարդկանցից մեկը, ում հետ բախտ եմ ունեցել հանդիպելու», - ասել է Magnum ֆոտոգործակալության նախագահ Մարտին Պարը: Բուրիի հայտնի աշխատանքներից են Չե Գևարայի՝ սիգարով, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեի լուսանկարները:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ